 |
ԲԻՈԿԱԹ
ԲԻՈԿԱԹ ՍՊԸ-ն ստեղծվել է 2003թ.-ի ապրիլի 17-ին: Ձեռնարկությունը հիմնել են Պ-ն Գարիկ Սարուխանյանը (որը հանդիսանում է նաև ՍՊԸ-ի նախագահ) և Պ-ն Հրաչիկ Հակոբյանը:
Ձեռնարկության պատմությունը սկսվում է 2002թ.-ին, երբ Գարիկ Սարուխանյանը իր համախոհների խորհուրդով հիմնում է թանի մի փոքրիկ արտադրություն (300 լ կաթով): Հենց առաջին փուլից սկսած ԲԻՈԿԱԹՆ արտադրում է 12%-ոց սերուցք, ապա` կեֆիր:
Ներկայումս Ընկերությունն արտադրում է բարձրորակ կաթնամթերքի 20 ապրանքատեսակ: ԲԻՈԿԱԹԸ ուշադիր է նաև իր դիետիկ հաճախորդի նկատմամբ և ունի համապատասխան արտադրատեսակներ:
ԲԻՈԿԱԹ ընկերությունը գնում է միայն բնական կաթ, որը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս, քան 1800 մետր ծովի մակերևույթից - շատ կարևոր պայման կաթի որակի համար): Մերանները բերվում են Իտալիայից և Շվեդիայից: Այսպիսով` ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթª բացառելով չոր կաթի օգտագործումը: Սրանով բացատրվում է Ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահաջարկը:
2003թ.-ին Մոսկվայում ԲԻՈԿԱԹԸ մասնակցել է “Всероссийский смотр качества молока и молочной продукции” մրցույթին, և նրա արտադրադեսակներից թանը արժանացել է բրոնզե մեդալի: Բիոկաթը նախատեսում է նոր և ժամանակակից հաստոցների գնում` կաթի մշակումը էլ ավելի բարձրացնելու, ինչպես նաև բարձրորակ կաթի արտադրություն սկսելու համար:
Արդյունքում` որակի ցուցանիշը և իր հաճախորդների առողջությունը ԲԻՈԿԱԹ ընկերության համար սկզբունք է և գործելաոճ:
ԲԻՈԿԱԹԸ նախատեսում է սկսել պանրի տարրատեսակների արտադրություն և նպատակ ունի ընդլայնել աշխատակազմը:  |
 |